Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները:
Նախորդ ամսվա լավագույնի կոչմանը հավակնում են հետևյալ խաղացողները. Վիլիան («Չելսի»), Յուրի Տիլեմանս, Ջեյմի Վարդի (երկուսն էլ «Լեսթեր»), Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Գլիշիչ («Ասթոն Վիլա»), Դին Հենդերսոն («Շեյֆիլդ Յունայթեդ»):
Լավագույնն ընտրվելու է երկրպագուների, թիմերի ավագների և ՊԼ-ի փորձագետների համահավաք քվեարկությամբ: