Երեկ «Բարսելոնան» 4-1 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։
Կատալոնական ակումբի 4-րդ գոլը հեղինակեց Անսու Ֆատին։ Դա ակումբի պատմության 9000-րդ գոլն էր։
ESPN-ը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել։ «Բարսելոնայի» ավագ, բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին խփել է այդ գոլերի 7 տոկոսը։
Մեսսին կատալոնական ակումբի կազմում հանդես է գալիս 2004 թվականից։ 481 խաղում նա 441 գոլ է խփել։