Դանիայի Սուպերլիգայի 31-րդ տուրի շրջանակում «Հոբրոն» ընդունել է «Ռանդերսին» ու առաջին խաղակեսից հետո պարտվում է 1-2 հաշվով: 29-րդ րոպեին, 0-2 հաշվի պարագայում, Բաբայանը արագ հակագրոհ է սկսում ու լայնակի երկար ու ճշգրիտ փոխանցում կատարում Սաբիին, իսկ վերջինս անհատական որակների հաշվին մրցակցին շրջանցելով դառնում է գոլի հեղինակ: