Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտվեց:
Մեր ըմբիշն այս փուլում մրցեց թուրք Մեհմետ Ջեկերի հետ: Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով և հաղթանակը տրվեց թուրք ըմբիշին:
Հիիշեցնենք, որ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ մրցելով Հնդկաստանը ներկայացնող Ռաջեֆ Ռաջեֆի հետ: Հայ ըմբիշը 36 վայրկյանում 8-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: