«Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը, որը վարձակալական հիմունքներով հիմա հանդես է գալիս «Լևանտեում», կարիերան կարող է շարունակել Լա լիգայի այլ ակումբում։
AS-ի փոխանցմամբ՝ «Վիլյառեալը» և «Վալենսիան» հետաքրքրված են իսպանացի հարձակվողի ծառայություններով։ Մայորալի պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» պատրաստ է լսել առաջարկներ 23-ամյա ֆուտբոլիստի համար։ Մադրիդյան ակումբը կարող է վաճառել Մայորալին 3-ից 5 միլիոն եվրոյի դիմաց։