«Բարսելոնան» հայտարարել է, որ «Խետաֆեն» գնել է Մարկ Կուկուրելյայի ամբողջական տրանսֆերը:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Խետաֆեն» կատալոնական ակումբին կվճարի 10 միլիոն եվրո: «Բարսելոնան» կստանա հետագա տրանսֆերի գումարի 10% ը:
21-ամյա իսպանացին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2012 թվականից և իր առաջին հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 2017 թվականի հոկտեմբերին: Դա նրա միակ հանդիպումն է եղել «Բարսայի» հիմնական կազմում:
Այս մրցաշրջանում Կուկուրելյան վարձավճարով խաղում է «Խետաֆեի» կազմում: Նա Լա լիգայում անցկացրած 31 խաղում խփել է մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում: