«Բարսելոնան» ամռանը ցանկանում է թիմ վերադարձնել Մարկ Կուկուրելյային։
Marca-ն փոխանցում է, որ կատալոնական ակումբը մտադիր է 15 միլիոն եվրոյով հետ գնել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, ով ներկա պահին հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում։
Կատալոնական ակումբը մտադիր է վերադարձնել Կուկուրելյային, երբ տրանսֆերային պատուհանը վերաբացվի։
Կուկուրելյան «Խետաֆեի» կազմում այս մրցաշրջանում 34 հանդիպման է մասնակցել ու 1 գոլ է խփել։