«Բարսելոնայի» ու Պրահայի «Սլավիայի» միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կայանալիք խաղը դասակարգվել է բարձր ռիսկի կատեգորիային: Այս մասին հայտնում է AS-ը:
Նման որոշում է կայացրել բռնության, ռասիզմի, քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության դեմ կառավարական հանձնաժողովը: Պարբերականը չի հստակցենում նման որոշման պատճառները, բայց, ամենայն հավանականությամբ, դա կապված է Բարսելոնայում զանգվածային բողոքի ակցիաների հետ, որոնք սկսվել էին հոկտեմբերի կեսերին՝ Կատալոնիայի անկախության համար պայքարի առաջնորդներին դատապարտելու պատճառով:
«Բարսելոնա» — «Սլավիա» խաղը կկայանա նոյեմբերի 5-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում: 3 տուրերից հետո «Բարսելոնան» 7 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը: «Սլավիան» 1 միավորով վերջինն է խմբում: «Ինտերն» ու «Բորուսիան» 4-ական միավորով զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը՝ համապատասխանաբար: