Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի որդին՝ Մաուրիցիո Պոչետինոն, երկարաձգել է «Տոտենհեմի» հետ պայմանագիրը: Այդ մասին նկարով տեղեկացրել է Պոչետինո-ավագը ու գրառում կատարել.
«Սպասում ենք մյուս մրցաշրջանին»,-գրել է արգենտինացին:
19-ամյա արգենտինացին 2015 թ-ից «Տոտենհեմում» է: Երկրորդ թիմի կազմում այս մրցաշրջանում անցկացրած 15 խաղում դարձել է 1 գոլի ու 3 արդյունավետ փոխանցում: