19-ամյա կիսապաշտպան Մաուրիցիո Պոչետինոն «Տոտենհեմից» տեղափոխվեց «Ուոթֆորդ», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի որդին 2015 թվականից էր մարզվում լոնդոնյան ակումբի մարզադպրոցում և այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացրեց «Տոտենհեմի» հիմնական թիմի կազմում:
Հիշեցնենք, որ Պոչետինո ավագը 2014-2019 թվականներին էր մարզում «Տոտենհեմը»: