Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում «Սելտան» Վիգոյում հյուրընկալել էր «Բարսելոնային»։
Հանդիպման հաշիվը բացվեց 20-րդ րոպեին։ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Երկրորդ կեսի մեկնարկում «Սելտան» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Ֆյոդոր Սմոլովը։
67-րդ րոպեին Լուիս Սուարեսը դարձյալ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո առաջ մղեց կատալոնական ակումբին։ 88-րդ րոպեին Յագո Ասպասը տուգանայինից կատարած հարվածով գրավեց Մարկ Անդրե Տեր Շտեգենի դարպասը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
«Բարսելոնան» այս արդյունքից հետո 69-ի է հասցնում միավորների քանակը ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» իր հանդիպումը անցկացնելու է վաղը։