Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ասել է, որ հարգանքով է վերաբերվում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին՝ չնայած երկու ակումբների մրցակցությանը:
«Շատ լավ հարաբերություններ եմ պահպանում «Ռեալի» բազմաթիվ ֆուտբոլիստների հետ։ Երբեք չէի կարող ասել նրանց մասին ոչ մի վատ բան: Զգում եմ, որ Մադրիդում մարդիկ ինձ հարգում են, և ես դա գնահատում եմ։ Նաչոյի, Սերխիո Ռամոսի, Լուկաս Վասկեսի հետ … չէի ասի, որ մենք շատ մտերիմ ընկերներ ենք, բայց շատ ջերմ հարաբերություններ ունենք:
Հանդիպման ավարտին ավարտվում է նաև մեր մրցակցությունը: Որոշ մարդկանց համար «Բարսելոնա» — «Ռեալ» մրցակցությունը ողջ կյանքի ընթացքում է, բայց ոչ ինձ համար։ Ես դրան նայում եմ այլ տեսանկյունից և միշտ հարգանք եմ տածում մրցակցի նկատմամբ», — ասել է Պիկեն Cadena Ser-ին տված հարցազրույցում։