Օրեր առաջ, FAF երկրպագուական շարժումը (Հայկական առաջին ճակատ) հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ և դատապարտել հայհոյախոսությունը և ոչ կոռեկտ պահվածքը մարզադաշտերում Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ` շեշտելով «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի անունը:
Այս հայտարարությունից հետո, Գրիգորյանը ցանկություն է հայտնել երկրպագուների հետ հանդիպելու, որի ժամանակ քննարկվել են ֆուտբոլային տարբեր հարցեր և հայկական ֆուտբոլում առկա խնդիր։
Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև «Լոռիի» հիմնադիրը՝ նշելով, որ տպավորված է երեկվա հանդիպումից: