«Պարի Սեն Ժերմենի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել «Բարսելոնայի» կազմը, հաղորդում է sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը քայլեր կձեռնարկի Կավանիին ձեռք բերելու այն դեպքում, եթե ակումբը չկարողանա գնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է իր նախկին թիմը՝ «Նապոլին», որի կազմում ուրուգվայցի հարձակվողը հանդես է եկել 2010-2013 թվականների ընթացքում։
33-ամյա հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է հունիսի 30-ին։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը փարիզյան թիի հետ։