«Միլանը» նախատեսում է գնել հարձակվող Անտե Ռեբիչի տրանսֆերը:
Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», իսկ տրանսֆերային իրավունքները պատկանում են Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս ամառ «Միլանը» բանակցություններ կսկսի «Այնտրախտի» հետ խաղացողին ձեռք բերելու համար: