Իսպանիայի Լա Լիգայի խաղարկությունում դեպի եվրոպական ասպարեզ ուղեգրերի համար պայքարում կայացավ անչափ կարևոր հանդիպում. «Վիլյառեալն» ընդունեց «Սևիլիային»:
18-րդ րոպեին Պակո Ալկասերը առաջ մղեցին տանտերերին: 39-րդ րոպեին Էսկուդերոն հավասարեցրեց հաշիվը՝ եզրափակելով Ֆերնանդոյի փոխանցումը: Այնուամենայնիվ, «դեղին սուզանավը» ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում: 49-րդ րոպեին Պաու Տոռեսը տխրեցրեց անդալուզական ակումբին՝ 2-1: Երկրորդ խաղակեսի 18-րդ րոպեին Խեսուս Նավասի փոխանցումը եզրափակեց Մունիր Էլ Հադադին՝ հավասարեցնելով հաշիվն ու դնելով խաղի վերջակետը՝ 2-2:
Այս ոչ-ոքիից հետո «Սևիլիան» 53 միավոր ունի ու բարձրացավ երրորդ հորիզոնական, սակայն այս տուրում նրան կարող է շրջանցել «Ատլետիկոն»: «Վիլյառեալը» 48 միավորով այս պահին 6-րդն է: