«Չելսիի» պաշտպան Անտոնի Ռյուդիգերը պատմել է, թե ինչպես է ազդել Տիմո Վերների լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն։
«Ինչպես բոլորը, այնպես էլ ես շատ ուրախ եմ, որ նա ընտրել է «Չելսին», ու ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելու հնարավորությանը։ Ես գիտեմ նրան 17 տարեկանից։ Նա շատ լավ է դրսևորել իրեն վերջին տարիներին։
Ինքնամեկուսացման շրջանում ես շատ եմ Տիմոյի հետ շփվել։ Նա ասում էր ինձ, որ ցանկանում է տեղափոխվել Անգլիա։ Իհարկե, այդ ժամանակ ես ներդրել եմ իմ լուման այն ամենում, ինչ նա հիմա արեց»,-Ռյուդիգերի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտարարվեց այն մասին, որ Տիմո Վերները ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվում է «Չելսի»։