Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, տեղեկացնում է football-espania-ն:
Ըստ աղբյուրի ՝ ակումբը Մեսսիին առաջարկում է պայմանագիրը կնքել մինչև 2023 թվականը: Նշվում է, որ արգենտինացին կպահպանի յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնան» լքելու հնարավորությունը:
Կողմերի միջև բանակցությունները դրական ընթացք են ստացել և «Բարսելոնայի» ղեկավարները վստահ են, որ 32-ամյա ֆուտբոլիստը կմնա կատալոնական ակումբում:
Հիշեցնենք, որ Մեսսիի գործող պայամանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը: