«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի օգնի իր թիմին առաջիկա խաղում:
Կատալոնական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, 23-ամյա հոլանդացին աջ ոտքի մկանային վնասվածք ունի: Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների մասին ոչինչ չի նշվում:
Հիշեցնենք, որ հոլանդացի կիսապաշտպանը բաց էր թողել «կապտանռնագույնների» վերջին հանդիպումը «Սևիլիայի» դեմ: Հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: