«Յուվենտուսը» «Բարսելոնային» առաջարկել է կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգին ընդգրկել ֆուտբոլիստների փոխանակման գործարքում: Այդ մասին հայտնում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբը հայտնել է, որ մերժել է առաջարկը: «Բարսելոնան» ղեկավարությունը նիդերլանդացի կիսապաշտպանին համարում է թիմի առանցքային խաղացող՝ բացառելով նրա մասնակցությամբ որևէ գործարք:
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալե Պյանիչը մրցաշրջանի ավարտից հետո ամենայան հավանականությամբ կտեղափոխվի «Բարսելոնա»: 30-ամյա բոսնիացին կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է 4-ամյա պայմանագիր, հայտնում է Sport.es- ը՝ հղում անելով իտալական աղբյուրներին։
Այժմ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» պետք է պայմանավորվեն տրանսֆերի շուրջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը Պյանիչին գնահատում է 60 միլիոն եվրո: Կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Կամպ Նոու»՝ կիսապաշտպան Արտուրի դիմաց: