«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Esport3-ի տեղեկություններով՝ դե Յոնգը դժգոհ է կատալոնական ակումբի բժշկական անձնակազմից և ցանկանում է իր վերականգնումը շարունակել Նիդերլանդներում։
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը աջ ոտքի մկանային վնասվածք ունի, ինչի պատճառով դուրս է մնացել շարքից մոտ մեկ ամսով։