«Այաքսի» պաշտպան Սերժինյո Դեստը հետաքրքրված է «Բավարիա» տեղափոխվելու տարբերակով, հայտնում է Sky Germany-ն:
Երիտասարդ պաշտպանը, ամենայն հավանականությամբ, կլքի «Այաքսը» ամառային տրանդֆերայի պատուհանի ընթացքում, և կարող է կարիերան շարունակել մյունխենյան ակումբում: 19-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո:
«Տոտենհեմը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն նույնպես հետաքրքրված են ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Այս մրցաշրջանում պաշտպանը 36 հանդիպում է անցկացրել նիդերլանդական գրանդի մարզաշապիկով՝ դառնալով երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ: