Diario Sport-ը հայտնում է, որ «Բավարիան» հետևում է «Բարսելոնայում» կատարվող իրադարձություններին:
Օգտվելով կատալոնական ակումբի խառնաշփոթից, «Բավարիան» կարող է փորձել «փախցնել» խաղացողներից մեկին: Յուլիան Նագելսմանի ուշադրության կենտրոնում են Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, Սերժինյո Դեստը, Պեդրին ու Ֆրենկի դե Յոնգը:
Բավարական ակումբում կարծում են, որ ֆինանսական խնդիրների պատճառով «Բարսայից» խաղացողներ կարող են հեռանալ: