Բելառուսի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Սլուցկն» ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանի «Նեմանին»:
Հայ հարձակվողը խաղադաշտում անցկացրեց 81 րոպե՝ այդ ընթացքում հասցնելով դառնալ գոլային փոխանցման հեղինակ: 30-րդ րոպեին Ղադիմյանի եզրից կատարած փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Ցաբելինը: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի միակ գնդակն էր, որը «Նեմանին» 3 միավոր պարգևեց: «Սլուցկը» խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով. 84-րդ և 85-րդ րոպեներեն մրցավարը տանտերերից մեկական խաղացող հեռացրեց:
Այս հաղթանակից հետո «Նեմանը» 23 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Սլուցկը» 18 միավորով 9-րդն է: