Առաջին Ալիքի «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդման հյուրերը «Շիրակ» ՖԱ նախագահ Արման Սահակյանն ու «Նոա» ՖԱ գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն են: Թեման՝ լեգիոներների սահմանափակումն է: Խնդիր, որը վերջին շրջանում անընդհատ շրջանառվում է, բայց լուծում չի ստանում: 2 ակումբների ներկայացուցիչներն իրենց կարծիքն են հայտնել թեմայի շուրջ: Արման Սահակյանը պնդում է, որ եթե սահմանափակում լինելու է, ապա պետք է շուտ հայտարարվի, քանի որ 2 ամսից մեկնարկում է նոր մրցաշրջանը, թիմերը պետք է հասցնեն պատրաստվել:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում.