«Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերը տրանսֆերային շուկայում բավականին մեծ պահանջարկ ունի, բայց մոնեգասկները չեն ցանկանում նրան բաց թողնել:
«Մենք ցանկանում ենք պահել Վիսամին: Նա ակումբի արժեքավոր ակտիվ է, իսկական պրոֆեսիոնալ: Հուսով ենք, որ նա կմնա Մոնակոյում»,- մեջբերում է ակումբի փոխնախագահ Օլեգ Պետրովին RMC-ին:
Բեն Յեդերը 18 գոլ էր խփել Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում, որն ընդհատվեց 28 տուրից հետո: Le10sport-ը հայտնում է, որ «ՌԲ Լայպցիգը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիացի հարձակվողի նկատմամբ: