«Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն մեկնաբանել է իր գոլը «Վալենսիայի» դարպասը Պրիմերայի 29-րդ տուրի տնային խաղում, որն ավարտվել է մադրիդցիների՝ 3-0 հաշվով հաղթանակով.
«Ես շատ էի ցանկանում վերադառնալ խաղադաշտ: Շատ ամիսներ ես քրտնաջան աշխատում էի: Ես գոհ եմ նրանից, որ վերջապես խաղացի, որ գոլ խփեցի, ինչպես նաև ուրախ եմ, որ մենք հաղթեցինք: Ես շատ հուզված ու նաև բավարարված եմ, այս ամենը մեծ աշխատանքի արդյունք էր:
Ամենակարևորն այն է, որ ես միանգամայն առողջ եմ»,- Ասենսիոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ասենսիոն գոլի հեղինակ է դարձել հանդիպման 74-րդ րոպեին՝ Ֆերլանդ Մենդիի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը: Հարձակվողը փոխարինման մտնելուց հետո առաջին իսկ հպումով դարձավ գոլի հեղինակ: Նա 2019 թվականի մարտի 24-ին անցկացրած ընկերական խաղում լուրջ վնասվածք էր ստացել ու միայն 330 օր անց կարողացավ վերադառնալ խաղադաշտ: Հունիսի 10-ին Ասենսիոն վերջին պաշտոնական հանդիպումն էր անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում: