Պաշտպաններ Ուես Մորգանը և Քրիստիան Ֆուխսը կստորագրեն նոր պայմանագրեր «Լեսթերի» հետ, հայտնում է The Telegraph-ը:
Փորձառու խաղացողները մեկ տարվա պայմանագիր կկնքեն «աղվեսների» հետ և կմնան թիմում առնվազն ևս մեկ մրցաշրջան: Ակումբի հետ ճամայկացի և ավստրիացի ֆուտբոլիտների գործող պայմանագրերը լրանում էր հունիսի վերջին:
Ընթացիկ մրցաշրջանում երկու ֆուտբոլիստները 14 հանդիպում են անցկացրել «Լեսթերի» կազմում:
Նշենք, որ Մորգանը 36 տարեկան է, իսկ Ֆուխսը՝ 34։