Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է շարունակել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի հետ, տեղեկացնում է Le Journal du Dimanche-ն:
«Նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի և առնվազն մեկ տարի էլ կմնա մեզ հետ: Տոմասը լուրջ աշխատանք է կատարել և մեծ արդյունքների է հասել:
Նրա պայմանագրի երկարաձգման մասին կխոսենք ավելի ուշ»,-ասել է թիմի սպորտային տնօրեն Լեոնարդոն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այս տարի վաղաժամ հռչակվեց Լիգա 1-ի հաղթող, քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունը ժամանակից շուտ ավարտվեց: