Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն զինված կողոպուտի է ենթարկվել:
Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 19։30-ի սահմաններում, ֆուտբոլիստի տուն են ներխուժել չորս զինված կողոպտիչներ։ Հանցագործները Մարկիզիոյին և նրա կնոջը՝ Ռոբերտեին սպառնացել են երկու ատրճանակներով եև պտուտակահանով, ինչի պատճառով նախկին ֆուտբոլիստը ստիպված է եղել նրանց փոխանցել տան ամբողջ գումարն ու թանկարժեք իրերը:
Մարկիզիոն կատարվածի մասին հայտնել է ոստիկանությանը, ընթանում է հետաքննություն:
33-ամյա Մարկիզիոն հոկտեմբերին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ Նրա վերջին ակումբը «Զենիթն» էր։