Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Մալյորկային»։
Լա լիգայի վերսկսումից հետո սա կատալոնական ակումբի առաջին հանդիպումն էր։ Այն շատ լավ դասավորվեց Կիկե Սետյենի սաների համար։
2-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արտուրո Վիդալը։ Մինչև ընդմիջման գնալը «կապտանռնագույնների» առավելությունը կրկնապատկեց Մարտին Բրեյթուեյթը։ Խաղավերջում հաշիվը խոշոր դարձրեց Ժորդի Ալբան։ Մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին աչքի ընկավ նաև Լիոնել Մեսսին։
«Բարսելոնան» հաղթեց 4-0 հաշվով։ Այս արդյունքից հետո կատալոնացիները միավորների քանակը հասցրին 61-ի և արդեն 5 միավորով են առաջ «Ռեալից», որը 28-րդ տուրի իր հանդիպումն անցկացնելու է կիրակի երեկոյան՝ մրցելով «Էյբարի» դեմ։