Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Մալյորկան» հյուրընկալել է «Բարսելոնային»։
Հանդիպման արդեն 2-րդ րոպեին կատալոնական ակումբն առաջ է անցել հաշվի մեջ։ Ժորդի Ալբայի փոխանցումից հետո Արտուրո Վիդալը գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը։