«Պարի Սեն Ժերմենը» հաստատել է ակումբի երկու ֆուտբոլիստների հեռանալու մասին։
Ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն հաստատել է, որ թիմի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին հեռանալու է փարիզյան ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, փոխանցում է Bleacher Report-ը։
ՊՍԺ-ից հեռանում է նաև թիմի ավագ Տիագո Սիլվան։ Բրազիլացի պաշտպանը 310 հանդիպման ու 17 գոլի հեղինակ է դարձել ու 23 տիտղոս նվաճել։
Կավանին 301 հանդիպման է մասնակցել ՊՍԺ-ի կազմում, դարձել 200 գոլի հեղինակ ու նվաճել 19 տիտղոս։