«Չելսիի» պաշտպան Կուրտ Զուման հայտնվել է «Էվերթոնի» և «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ «կապույտները» ցանկանում են 25-ամյա ֆրանսիացու տրանսֆերից ստանալ 25 միլիոն ֆունտ:
2018/19 մրցաշրջանում Զուման վարձավճարով հանդես է եկել «Էվերթոնում»: