«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի՝ մյունխենյան ակումբ հավանական տեղափոխության մասին։
«Մի քիչ հակասական է, երբ խոսում են նոր խաղացողներ ձեռք բերելու մասին ու, միևնույն ժամանակ, կրճատում աշխատավարձերը»,- Մյուլլերի խոսքերն է փոխանցում Bavarianfootballworks-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» ուզում է ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստին։ Մյունխենցիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը՝ ի դեմս կիսապաշտպանի, միջին գծի ուժեղացում է տեսնում։ «Բայերը» մտադիր է մեծ գումար աշխատել Կայի վաճառքից ու մոտ 114 մլն եվրո է պահանջում նրա համար։