«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակման գծի կոմպլեկտավորման վերաբերյալ իրավիճակն ու խոսել Անտուան Գրիզմանի խաղի մասին։
««Բարսելոնան» միշտ մեծագույն խաղացողների է գնել։ Անձամբ ես վստահ չեմ, որ Սուարեսին կարելի է ինչ-որ ուրիշ մեկով փոխարինել։ Նրանք ևս մեկ հարձակվողի կարող են կազմում ավելացնել, որովհետև Սուարեսն ու Մեսսին հարձակման գծի հիմնական մասնակիցներն են ու նրանց կարող է ևս մեկը պետք գալ, ով ավարտին կհասցնի գրոհները։
Դեռ հավատում եմ, որ Անտուան Գրիզմանը որևէ փուլում կսկսի գոլեր խփել, մինչև հիմա լիովին ադապտացված տեսք չունի, գուցե, հիմա ավելի թարմ լինի, իհարկե, նա լավ գոլահար է։ Բայց վստահ եմ, որ «Բարսելոնան» ևս մեկ հարձակվողի կգնի»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Goal-ը։