Իսպանական «Վալենսիան» այս ամռանը ցանկանում է պայմանագիր ստորագրել «Չելսիի» պաշտպան Կուրտ Զումայի հետ: Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը:
Ֆրանսիացու տրանսֆերը ներկայումս գնահատվում է 20 միլիոն ֆունտ ստերլինգ: Հաղորդվում է, «Վալենսիան» պատրաստ է վճարել 17 միլիոն ֆունտ, գումարած բոնուսներ, իսկ «Չելսին» պատրաստ է առաջարկներ դիտարկել:
Կուրտ Զուման լոնդոնյան ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում: