«Լիոնը» հայտարարել է «Լե Հավրի» հարձակվող Տինո Կադևերեի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրվել մինչև 2024 թվականը: Կադևերեի տրանսֆերի դիմաց «Լիոնը» վճարել է 15 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում Ֆրանսիայի Լիգա 2-ի շրջանակում 24 հանդիպումներում Կադևերեն խփել է 20 գոլ: Այս արդյունքի շնորհիվ նա դարձել է Լիգա 2-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։
Զիմբաբվեի հավաքականի 24-ամյա հարձակվող Կադևերեն մինչ Ֆրանսիա տեղափոխվելը (2018-ի հունիս) հանդես է եկել շվեդական «Յուրգորդենում», որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։
Bienvenue Tino Kadewere ✌🔴🔵
— Olympique Lyonnais (@OL) June 10, 2020
👉2⃣0⃣2⃣4⃣ pic.twitter.com/BGs4TszEO0
























































