«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Daily Express-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ անգլիական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու տարբերակը: Նրանով ակտիվորեն հետաքրքրվում է նաև «Բարսելոնան»: «Ինտերի» հետ պայմանագրով ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո:
Մարտինեսն «Ինտեր» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը, «Ռասինգից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 14 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը Ա Սերիայի 9 խաղում 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: