Իտալական C Սերիայի մրցաշրջանն ավարտվել է նախատեսվածից շուտ: Այս հարցի վերաբերյալ պաշտոնական որոշում է կայացվել հունիսի 8-ին՝ Դաշնային խորհրդում:
Արդյունքում Բ Սերիայի ուղեգիր են ստացել «Վիչենցան», «Ռեջինան» և «Մոնցան», որը պատկանում է «Միլանի» նախկին սեփականատեր և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Չորրորդ թիմը, որը կստանա Բ Սերիայի ուղեգիր, կորոշվի փլեյ-օֆֆի արդյունքում:
Նշենք, որ իր հերթին C Սերիայի ուղեգիր է նվաճել «Պալերմոն», որը նախորդ տարի սնանկ էր ճանաչվել և տեղափոխվել էր Իտալիայի ուժով չորրորդ դիվիզիոն։