Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆեդերացիան հունիսի 17-ին, ժամը 13։00-ին lichess.org կայքում կկազմակերպի Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված առցանց մրցաշար։
Մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան շախմատիստներ՝ անկախ վարկանիշից և մարզական կարգից։ Մրցաշարը կանցվացվի 3 րոպե+1 վայրկյան ժամակարգով՝ 9 խաղափուլով։
Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի «Տիգրան Պետրոսյան»-ի անվան ոսկյա, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրները՝ «Տիգրան Պետրոսյան»-ի անվան արծաթյա հուշամեդալներով։Ոչ դրամային մրցանակներ կստանան 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։
Մրցաշարում սահմանված են նաև հատուկ մրցանակեր․
Լավագույն աղջիկ շախմատիստ
Լավագույն վարկանիշ չունեցող շախմատիստ
Լավագույն մինչև 12 տարեկան շախմատիստ
Լավագույն մինչև 8 տարեկան շախմատիստ