UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Ջասթին Գեյջիի միջև մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին ՝ UFC 253-ի շրջանակում, տեղեկացնում է Globo Esporte-ն:
Հաղորդվում է, որ մենամարտը տեղի կունենա APEX համալիրում:
Հիշեցնենք, որ Խաբիբը 28 մենամարտ է անցկացրել և տարել 28 հաղթանակ: Գեյջին իր ակտիվում ունի 22 մենամարտ և կրել 2 պարտություն: