Այսօր՝ հունիսի 9-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Ֆուտբոլային Միության (ՌՖՄ) գործադիր կոմիտեի հեռավար նիստը։
ՌՖՄ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչևը հաստատեց Sport24 տեղեկատվությունը, որ 2020/21 մրցաշրջանում հայերը, ղազախներն ու ղրղզները Ռուսաստանի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ:
«Որոշումը կայացրել է կառավարությունը: Այն ուժի մեջ է կմտնի՞ հունիսի 1-ից: Սպորտի նախարարի հրամանը ստորագրվել է անցյալ տարի, համաձայն որի՝ ԵԱՏՄ-ի քաղաքացիները չեն համարվում լեգեոներներ: Նոր մրցաշրջանը կսկսվի լեգեոներների և այս նորամուծությունների նոր ձևաչափով:
Այն ստորագրվել է անցած տարի և ենթադրվում էր, որ այն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին, բայց մրցաշրջանի մեկնարկի հետաձգման պատճառով այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից», – մեջբերում է Ռոգաչևին Sport24-ը:
Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: 2019թ փետրվարից Ռուսաստանում արդեն իսկ լեգիոներ չէին համարվում Բելառուսը ներկայացնող ֆուտբոլիստները։
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Ռուսաստանի առաջնություններում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը: