«Բորդոյի» 23-ամյա դարպասապահ Պոլ Բերնարդոնին կարիերան կշարունակի ֆրանսիական Լիգա 1-ի մեկ այլ ակումբում։ «Անժերը» ձեռք է բերել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահի տրանսֆերային իրավունքները 7 մլն եվրոյի դիմաց։
2019/20 մրցաշրջանը Բերնարդոնին անցկացրել է «Նիմ» ակումբում, որտեղ հանդես էր գալիս վարձավճարով։
Ֆրանսիայում միջազգային տրանսֆերային պատուհանը դեռ փակ է։Փոխարենը հունիսի 8-ից Ֆրանսիան բացել է ներքին տրանսֆերային պատուհանը․ այժմ պատուհանը բաց է միայն Ֆրանսիայի առաջնության ակումբների միջև գործարքների համար, և դրա փակման ժամկետը պետք է համաձայնեցվի ՖԻՖԱ-ի հետ:
























































