«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, որը ձմռանը համալրեց անգլիական թիմի շարքերը Լիսաբոնի «Սպորտինգից», դարձյալ արձանագրել է, որ սա իր համար երազանքի իրականացում է։
«Դու պայքարում ես ամբողջ կյանքում թոփ լիգայի թոփ ակումբում խաղալու համար։ Եվ ահա սա իմ շանսն էր»,-ասել է Ֆերնանդեշը, ում խոսքն է մեջբերում ՄՅՈՒ-ի Facebook-յան էջը։