Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը այցելել է թիմի մարզաբազա, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նա ներկա է գտնվել թիմի մարզմանն ու ողջունել ֆուտբոլիստներին ու մարզիչներին:
Հիշեցնենք՝ Ֆեդունն ավելի վաղ վարակվել էր կորոնավիրուսով և ապաքինվել: Մայիսի 7-ին հայտարարվեց, որ «Սպարտակի» սեփականատերը վարակվել է COVID-19-ով, ինչից հետո նա հոսպիտալացվեց:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է մարտին և կվերսկսվի հունիսի 19-ին: Առաջնության վերսկսումից հետո առաջին խաղում «Սպարտակը» կմրցի Տուլայի «Արսենալի» հետ: Մոսկովյան թիմը, 22 խաղից հետո վաստակելով 28 միավոր, ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Այն գլխավորում է «Զենիթը» 50 միավորով: