ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը պատմել է անգլիական ակումբ տեղափոխության մասին։
«Եթե անկեղծ ասեմ, վախենում էի։ Երազանքս կատարվեց, բայց դա իմ ամենանվիրական երազանքն էր։ Անգլիայի առաջնությունում ՄՅՈՒ-ի կազմում խաղալու հնարավորությունն իմ կարիերայի գագաթնակետն է։ Երբ ինձ զանգեցին ու ասացին․ «Բրունու, «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն ունես », տեղում զանգեցի կնոջս, եղբորս, քրոջս, մայրիկիս ու ուղղակի լաց եղա։
Բայց լաց եղա երջանկությունից։ Ամբողջ կյանքումս դրա համար եմ պայքարել։ Շանս եմ ստացել, որից պիտի երկու ձեռքով կառչեմ, երազանքիս հետևելու համար։ Ընտանիքս միշտ իմացել է, որ ես ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ։ Նրանք գիտեին, որ իմ մեծագույն երազանքը ԱՊԼ-ում ՄՅՈՒ-ի կազմում խաղալն է»,- Ֆերնանդեշի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։