«Միլանը» դարձել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հերթական հավակնորդը, հաղորդում Է La Gazzetta dello Sport-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ «ռոսսոներին» հետաքրքրված է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում խորվաթին ձեռք բերելու հարցում։
Բանակցություններում կարևոր դեր կարող է խաղալ ֆուտբոլիստի հայրենակից Զվոնիմիր Բոբանը, որն իտալական ակումբի տնօրենն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռակիտիչը մտադիր է հունվարին հեռանալ «Բարսելոնայից»: