«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոսել է MLS-ի մասին:
Անգլիացու կարծիքով ՝ ֆուտբոլիստների աշխատանքի ցածր վարձատրությունը լիգայի զարգացման գլխավոր խնդիրն է։
«MLS-ի գլխավոր խնդիրը աշխատավարձն է։ Եթե նայենք ակումբների եկամուտների մակարդակին, ապա կարելի է հասկանալ, որ նրանք արժանի աշխատավարձ չեն վճարում։ Դա հատկապես վերաբերում է երիտասարդ խաղացողներին։
Այս առումով MLS-ը պետք է հավասար լինի եվրոպական ակումբներին, այլ ոչ թե ամերիկյան լիգաներին։ Դա կլինի արդար», – Ռունիի խոսքը մեջբերում է The Athletic-ը ։