«Դերբիի» խաղացող մարզիչ և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին կարծիք է հայտնել, որ «Կարմիրների» ակադեմիայի սան Ռավել Մորիսոնը, ով այժմ խաղում է Միդլսբրոյի կազմում, Պոլ Պոգբայից և Ջեսի Լինգարդից ավելի լավ ֆուտբոլիստ էր, որոնք ևս մանչեսթերյան ակումբի սաներ են:
«Երբ ես դիտեցի Ռավել Մորիսոնի խաղը, ես մտածեցի, որ նա ունի ամեն ինչ, որն անհրաժեշտ է իր դիրքի խաղացողի համար: Նա հիանալի խաղացող էր, ով ինքնավստահ էր: Նա կարող էր մեկ րոպեում երեք անգամ շրջանցել Նեմանյա Վիդիչին:
Բայց նա խնդիրներ ուներ ապրելակերպի և ընկերների հետ: Դա ազդեց նրա վրա: Ես նաև հետևում էի, որ Պոլ Պոգբայի և Ջեսի Լինգարդի աճին: Կարող եմ ասել, որ Ռավելը նրանցից յուրաքանչյուրից ավելի տաղանդավոր էր:
Դա ապացույց է, որ ֆուտբոլում ցանկացած խաղացող պետք է պահպանի որոշակի կանոններ: Որոշ խաղացողներ քայլում են լավի ու վատի եզրով, բայց չեն անցնում այն և, որպես արդյունք, հաջողության են հասնում»,- մեջբերում է Ռունիին Skysports-ը:
